Episodios

  • 1968 | Մեր միակ Արմինե Գրիգորյանը
    Feb 14 2024

    *էպիզոդ Զառա Տոնիկյանի հետ

    Մեր հյուրն է վառ ու անկրկնելի Արմինե Գրիգորյանը։

    Ինչու նա որոշեց թատրոնից տեղափոխվել էստրադա, ինչպես էին ծնվում նրա երգիծական ժանրի երգերը, նաև՝ երգչուհին պատմում է երիտասարդ տարիների կյանքի հետաքրքիր մանրամասներ։

    Más Menos
    30 m
  • 2013 I 110 դոլարով օժիտ
    Feb 1 2024
    *էպիզոդ Զառա Տոնիկյանի հետ Այս էպիզոդում եկել-հասել ենք 2013 թվական։ Ինչպես է օժիտ հասկացությունը հասել մեր հասարակությանը և ինչ տեղ է զբաղեցնում ավանդույթների շարքում, որոնք են վատ, լավ և խելահեղ օժիտները. սովետական օժիտի առանձնահատկությունն ընդգծելով՝ հասկանում ենք տաբեր սերունդների պատկերացումները «բաժինք» երևույթի վերաբերյալ։
    Más Menos
    26 m
  • 1977 I «Տանը մնացած» նվերներ
    Jan 24 2024

    *էպիզոդ Զառա Տոնիկյանի հետ

    Պարզում ենք, թե աստղերը ինչ անհավանական և տարօրինակ նվերներ են ստանում, պատմում ենք, թե ինչ նվեր մատուցեց Դոնալդ Թրամփը իր կնոջը որպես հարսանեկան նվեր 1977 թվականին։ Դե իհարկե, կհիշենք նաև մե՛ր կյանքի «ամենաանկապ և տանը մնացած» նվերների մասին։

    Más Menos
    27 m
  • 1993 | ԱՄԱՆՈՐԻՆ ՏԱՆԸ ՄԵՆԱԿ
    Dec 31 2023

    Շնորհավորում ենք բոլորի Ամանորը 🎄

    Más Menos
    42 m
  • 1995 | Լալա Մնացականյան․ Ես ամեն ինչի հավեսն էլ ունեմ
    Dec 20 2023

    Նախաամանորյա մեր հյուրն է թատրոնի և կինոյի անկրկնելի արտիստուհի Լալա Մնացականյանը։ Զրույցի ընթացքում իմանում ենք, թե ում դերը պիտի խաղար «Մեր Բակ»-ում, ինչու օպերատորները չէին անջատում տեսախցիկները, ամանորից քանի օր առաջ է Լալան հասցնում տները կարգի բերել, ինչ քանակի նվերներ է ստացել երեխա ժամանակ և շատուշատ այլ պատմություններ։

    Más Menos
    38 m
  • 1956 | ԿՐԿԵՍ
    Dec 13 2023

    Խոսում ենք հայկական, սովետական, համաշխարհային կրկեսից։ Հիշում ենք կրկեսի նշանավոր մարդկանց՝ հայ փահլևանների (լարախաղաց), հանրահայտ վարժեցնողների, ծաղրածուների ու մնջախաղացների, նաև՝ անսպասելի մանրամասներ ԵԹԿՊ-ի ուսանողական տարիներից ու Սոս Սարգսյանից, Սիրկ դյու սոլեյի («Արևի կրկես») "Օ" շոուից և Կոպերֆիլդի ներկայացումներից։

    Ու կիմանաք՝ մեզնից ով երբևէ ՉԻ եղել կրկեսում և ինչու։

    Más Menos
    44 m
  • 1998 | Մոսկվայի Հայ Ջահելները
    Dec 6 2023

    Մեր հյուր Նառա Պապյանը հեռավոր 90-ականներին Մոսկվայում ստեղծում է «Արեգակ» հայկական երիտասարդական կենտրոնը։

    Էպիզոդում քննարկում ենք այդ տարիների Մոսկվայի հայ երիտասարդների կյանքը։ «Արեգակ»-ն ապագա արտիստներն էին, նրանց սիրավեպերն ու հարսանիքները, ակտիվ հայ երիտասարդների անակնկալ պատմությունները, երբ անիրատեսական պայմաններում նրանց մոտ ստացվում էր անհնարինը։

    Más Menos
    32 m
  • 1962 | Սերգոյի քյաբաբը, Թեմուրի ժարիտն ու Ցիրկի պեռաշկին
    Nov 29 2023

    Ֆասթֆուդ կար նաև 1962-ին։ Հիշում ենք լեգենդար լահմաջոանոցները, պելմեննոցները, այլ համով տեղեր ու մանրամասներ արագ սննդի մասին հենց ականատեսների պատմածներից՝ 10 կոպեկով կարկանդակներ, 30 կոպեկով գարեջուր ու 80 կոպեկով քյաբաբ։

    Más Menos
    29 m
adbl_web_global_use_to_activate_webcro805_stickypopup